Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Երբ անընդհատ կրկնվում է, թե իշխանությունները հենց այսօր պետք է պատժվեն, դա ավելացնում է նրանց փոփոխությունների վախերը»

Փետրվար 05,2021 22:22

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսելով իշխանությանը հեռացնելու մասին կոչերի բովանդակությանը, նկատել էր. «Երբ հանրության մեջ անընդհատ կրկնվում է, թե իշխանությունները հենց այսօր պետք է պատժվեն եւ այլն, եւ այլն, այլն, ինձ թվում է, որ դա ավելացնում է փոփոխությունների վախերը: Դա հոգեբանական շատ հասկանալի բան է. դուրս գամ, որ ինձ պատժե՞ն: Այսինքն, ստացվում է, որ ինքն իր ձեռքով իրեն տանում է դեպի պատժելիության սկզբունքի իրականացումը:

Ես համոզված եմ, որ պետք է ուրիշ ձեւ գտնվի: Մինչեւ անգամ ՀՀՇ-ի ժամանակ ես ասել եմ՝ չի լինի՞ որ այդ կարկառուն դեմքերից ամեն մեկին մի կղզի նվիրեն: Միայն թե հեռանան երկրից: Այսինքն, չեմ խոսել պատժելու մասին: Բայց նրանք մնացին, գաղափարախոսությունը մնաց եւ աշխատանքը շարունակվում է : Դա ուղղակի գիտեմ պրակտիկայից: Ես կարծում եմ, որ իրենք չեն գնում, որովհետեւ վախ կա: Եվ երկրորդ պատճառը՝ չեն գնում, որովհետեւ չեն ավարտել իրենց ծրագիրը»,-ուղիղ եթերում ասել էր ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728