Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 5-ին հանդիպել է արցախյան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Նախագահ Հարությունյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակում կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և նախանշված ծրագրերը, որոնք միտված են Արցախի բնակիչների կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն՝ միաժամանակ կարևորելով հասարակական կազմակերպությունների դերն այս գործում։
Երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել բազմապատկել եռանդն ու ջանքերը Հայրենիքի առաջ ծառացած դժվարությունները հաղթահարելու համար՝ նշելով, որ ակնկալում է Հանրապետության հասարակական հատվածից նոր գաղափարներ, նախաձեռնողականություն և գործուն մասնակցություն պետականաշինության գործընթացում։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ