Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղը վաճառելու» պատմույթը գալիս է 1990-ականներից. Արմեն Գրիգորյան

Փետրվար 05,2021 21:44

«Կարծում եմ՝ ավելի լավ մշակված ռազմավարություն պիտի ունենանք ապատեղեկատվության պայքարի համար»,- «2020 թվականի հակաարևմտյան, հակալիբերալ տրամադրությունները Կովկասում. Պրոպագանդայի խոհանոցի ներսում» թեմայով քննարկման ընթացքում ասաց Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը:

Ըստ նրա՝ հայաստանյան մեդիա դաշտը և ընդհանրապես համացանցային տիրույթը կարգավորելու համար միայն մեկ կամ մի քանիսին ձերբակալելը հարց չի լուծի: Նա նշեց. «Պետք է ունենալ էական ռազմավարություն, և այդ առումով նաև անհրաժեշտ է  հաղորդակցության ավելի լավ ռազմավարություն և աշխատանք քաղաքացիական հասարակության հետ: Խնդիրն այն է, որ Հայաստանի կառավարությունն ինչ-որ չափով մեկուսացված է, քանի որ քաղհասարակության մեծ մասն օտարվել է կառավարության վատ հաղորդակցության պատճառով: Դա տեղի ունեցավ պատերազմի ընթացքում կամ այլ ժամանակահատվածում, որոշակի կարևորագույն բարեփոխումների հետաձգման պատճառով, օրինակ  վեթինգը,  դատական համակարգի բարեփոխումները: Կառավարությունն այս պահին վստահություն էլ չունի քաղհասարակության այս սեգմենտի նկատմամբ, և փորձելու են իրենց սեփական քարոզչության գործիքներն օգտագործել ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում, ինչն այնքան էլ արդյունավետ չէ»:

Ըստ նրա՝ կան մի շարք նարատիվներ՝ պատմույթներ, որոնք գալիս են 1990-ականներից. օրինակ՝ «Ղարաբաղը վաճառելու» պատմույթը գալիս է 1990-ականներից, այժմ տարածված են ԼԳԲՏ-ների հետ կապված պատմույթը, Սորոսի պատմույթը:

Հարցին՝ ի՞նչ հակալիբերալ պատմույթների բեռով ենք մուտք գործելու 2021, նա պատասխանեց. «Տարածված պատմույթ է լինելու այն՝ քանի որ մեզ լքել է Արևմուտքը, Ռուսաստանն է ապահովելու մեր անվտանգությունը և այսպես ասած՝ ինչ-որ անհասկանալի ագրեսիվ պատմույթ է քարոզվում, որ արևմուտքը մեզ լքել է, միևնույն ժամանակ փորձում է մեր արժեքները ոտնատակ տալ»:

Անդրադառնալով Քովիդի հետ կապված պատմույթներին՝ նա նշեց. «Դավադրությունների տեսությունները դադարեցին, երբ ռուսները հայտարարեցին, որ աշխարհում առաջինն իրենք կարողացան պատվաստանյութ գրանցել պաշտոնապես: Դրանից հետո դավադրության այս տեսությունը բավականին թուլացավ: Բայց հիմնական պնդումն այն է լինելու, որ միայն Ռուսաստանը  կարող է և ունակ է մեզ փրկել: Միայն նրանք են, որ կարող են մեզ պատվաստանյութ տրամադրել: Այս  պատվաստանյութերի դեմ արշավը նորից կշրջանառվի, կլինեն հոգեբանական հարձակումներ տարբեր ՀԿ-ների վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728