Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր, որտեղ չի դատապարտվում վատը եւ չի խրախուսվում լավը՝ ապագա չունի». Վազգեն Մանուկյան

Փետրվար 05,2021 21:21

«Այն պետությունը, որ կառուցվեց, չէր համապատասխանում մեր երազանքներին, իշխանությունն օտարվեց հասարակությունից, չկար այն արդարությունը, որը մենք ուզում էինք, իշխանությունը վերարտադրվում էր կեղծված ընտրություններով, քաղաքացին իրեն երկրի տեր չէր զգում։ Եվ, դրանից օգտվելով՝ որոշակի ուժեր այդ ուղերձը հղեցին մեր երիտասարդությանը, ժողովրդին, ասելով՝ մենք այդ երկիրը կկառուցենք, երկիր, որտեղ մարդիկ կլինեն ազատ, կլինի արդարություն»,- այսօր երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի երրորդ հանրապետության շրջանը վերլուծեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«2,5 տարի անց, կարող ենք արձանագրել`ի՞նչ շահեցինք եւ ի՞նչ կորցրեցինք։ Շահեցինք ոչինչ, կորցրեցինք գրեթե ամեն ինչ»,- ասաց նա` հավելելով` հարց է ծագում՝ կարո՞ղ ենք մենք ոտքի կանգնել եւ կառուցել այն պետությունը, որը երազում էինք։ «Ես համոզված եմ, որ՝ այո։ Դրա համար պետք են կամք, հավատք եւ աշխատանք։ Եվ մեր երիտասարդության մեջ այդ որակները կան»,- վստահ է Վազգեն Մանուկյանը։

Բայց մինչ այդ, ըստ նրա՝ պետք է գործող իշխանությանը հեռացնել. «Նախ`ցանկացած իշխանություն, որն իր երկիրը բերում է կապիտուլյացիայի՝ պետք է հեռանա։ Մի երկիր, որտեղ չի դատապարտվում վատը եւ չի խրախուսվում լավը՝ ապագա չունի։ Ապա`այս 2,5 տարվա մեջ մենք ոչ մի ոլորտում առաջընթաց չենք ունեցել: Այսինքն, մենք ունենք վատ ղեկավար, վատ մենեջեր»։

Ապագայի հետ կապված մեր հավակնություններն, ըստ Վազգեն Մանուկյանի, պետք է լինեն ազգային. «Մենք այն գրեթե կորցրել ենք Արցախը, բայց պետք է վերադարձնենք։ Երկրորդը` հզոր բանակն է. հարեւանները քեզ պետք է վերաբերվեն հարգանքով, իմանալով, որ չեն կարող քեզ ձեռք տալ, որ դու պաշտպանված ես»։

Վազգեն Մանուկյանը կարեւոր է համարում նաեւ Սփյուռքի գործոնը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728