Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր

Փետրվար 05,2021 21:55

ՎՏԲ-Հայաստան Բանկն, առաջնորդվելով իր հաճախորդների պահանջմունքներով, շարունակում է ընդլայնել իր պրոդուկտների շարքը: Այս անգամ Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի տրամադրում: Վարկը տրամադրվում է ֆիզիկական անձանց ցանկացած նպատակով և կարող է հանդիսանալ լավագույն լուծում հաճախորդի սպառողական ծախսերի իրականացման համար:

Անշարժ գույքի գրավով սպառողական վարկի գլխավոր առավելությունը՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկ ձևակերպելու հնարավորությունն է՝  միայն հաճախորդի աշխատանքի առկայության փաստի հիման վրա՝ առանց վճարունակության լրացուցիչ ստուգումներ իրականացնելու:

Վարկն ունի նաև հետևյալ առավելությունները․

  • Բանկի կողմից տրամադրված դրամական միջոցների օգտագործման նպատակայնության բացակայություն: Հաճախորդը հնարավորություն ունի վարկն օգտագործել իր հայեցողությամբ՝ տարբեր սպառողական նպատակներով:
  • Վարկային միջոցներ ստանալու արագ ընթացակարգ. վարկի տրամադրման մասին նախնական որոշումը կայացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վարկը տրամադրվում է միանվագ, անկանխիկ եղանակով՝ հաճախորդի անունով բացված բանկային հաշվին:

Վարկավորման հիմնական պայմաններն են.

  • վարկի տարեկան անվանական տոկոսադրույք` 13.6% կամ 14,6% (տարեկան փաստացի տոկոսադրույք` 17.7%-21.9%)
  • վարկի գումար` 800 հազարից մինչև 50 միլիոն ՀՀ դրամ, սակայն ոչ ավել, քան գրավի արժեքի 60%-ը (կախված գույքի գտնվելու վայրից)
  • վարկի ժամկետ՝ 1-ից մինչև 10 տարի
  • վարկի մարման եղանակ՝ անուիտետային հավասարաչափ ամենամսյա վճարումներ, իսկ վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուգանք չի կիրառվում:

Վարկի ապահովման միջոց կարող են հանդիսանալ ՀՀ տարածքում գտնվող բնակարաններ, բնակելի շենքեր, գրասենյակային տարածքներ, գործող խանութներ, ռեստորաններ/սրճարաններ, հյուրանոցային համալիրներ: Գրավի շուկայական արժեքի գնահատումը Բանկն իրականացնում է անվճար:

Վարկը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի անունով, ով ունի մշտական ​​գրանցում կամ փաստացի բնակության վայր: Վարկի այս տեսակն, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն է տալիս ներգրավել նաև համավարկառու (ոչ ավելի, քան 2 անձ), ով պետք է ազգակցական կապ ունենա վարկառուի հետ:

Վարկի  պայմանների, ինչպես նաև պահանջների և կիրառվող միջնորդավճարների  վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի կայքում՝ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728