Լրահոս
Օրվա լրահոսը

17-ի շարժման «+»-ներն ու «-»-ները. Վազգեն Մանուկյան

Փետրվար 05,2021 21:03

Այսօր ՀՅԴ երիտասարդական միության անդամների հետ հանդիպման ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը խոսեց շարժումից հիասթափություններից: «Շարժումն արձանագրեց եւ  «+»-ներ, եւ «-»-ներ»,- ասաց նա`հավելելով, որ եւ  «+»-ներն այն էին, որ բազմաթիվ կազմակերպություններ հրաժարվեցին ներկա վարչապետից`ԳԱԱ-ն, եկեղեցին, տասնյակ այլ ինստիտուտներ: Իսկ «-»-ների շարքում Վազգեն Մանուկյանը նշում է այն, որ չնայած դժգոհ հարյուր հազարավոր մարդիկ կային, բայց շարժումը չկարողացավ անել այնպես, որ այդ մարդիկ դուրս գան փողոց եւ իրենց կամքն իշխանությանը թելադրեն:

«Ոմանք մեղքը գցում են ժողովրդի վրա: Ասում են`սա այն ժողովուրդը չի: Չէ, ժողովուրդը մեղք չունի: Ժողովուրդը միշտ ժողովուրդ է: Պետք է կարողանաս ժողովրդի սիրտը շահել, կարողանաս խելքի վրա ազդել`համոզել`բերել: Բայց կոտրված է մեր ժողովուրդը: Ամենակարեւոր բանն են կորցրել, այստեղ միայն Արցախի հարցը չէ: Կորցրել են հավատ, որ մենք կարող ենք ունենալ նորից ուժեղ պետություն: Չկա հավատ, չկա էներգիա, չկա էներգիա, չկա հավես`փողոց դուրս գալու»:

Ըստ բանախոսի`ժողովրդին այդ կոտրտվածությունից նախ պետք է հանել, ցույց տալ, որ այս ճանապարհը տանում է դեպի անդունդ եւ պետք է կարողանանք այս իրավիճակից դուրս գալ եւ այլ ժողովուրդների հետ լայն ճանապարհով առաջ գնալ: «Մեր ժողովրդին խնամքով է պետք  վերաբերվել»,- ասաց Վազգեն Մանուկյանը` հավելելով, որ այդ անելիքում իր տեղն ու դերն ունի երիտասարդությունը:

Մինչ իշխանափոխությունը արտահերթ ընտրություններ անցկացնելը Վազգեն Մանուկյանը համարում է Նիկոլ Փաշինյանի օրակարգը, որը վերջինս կկիրառի, եթե համոզված լինի իր հաղթանակում: Իսկ իր հաղթանակը, ըստ Վազգեն Մանուկյանի, Նիկոլ Փաշինյանը կարող է ապահովել միայն ուժով: Նրա գնահատմամբ, վերջին օրենսդրական փոփոխությունները ցույց են տալիս, որ Հայաստանը կամաց-կամաց դառնում է ոստիկանական պետություն. «ոստիկանական պետությունում, գլխավոր ոստիկանի ղեկավարությամբ գնալ ընտրությունների, ես համարում եմ անիմաստ»:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն չի կարող կանխագուշակել, թե ապագայում ի՞նչ կլինի, բայց որ շարժման մասնակիցներն այժմ համախմբված են իրենց օրակարգի շուրջ, հաստատում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728