Լրահոս
Օրվա լրահոսը

«2021-ին ավելի հաճախ սկսելու ենք հանդիպել այն ուղերձին, որ Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության միակ պաշտպանն ու երաշխավորը». Զարինե Խարազյան

Փետրվար 05,2021 20:10

«2021-ին ավելի հաճախ սկսելու ենք հանդիպել այն ուղերձին, որ Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության միակ պաշտպանն ու երաշխավորը»,- «Մեդիա կենտրոնում» «2020 թվականի հակաարևմտյան, հակալիբերալ տրամադրությունները Կովկասում. պրոպագանդայի խոհանոցի ներսում» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Ատլանտյան խորհրդի Digital Forensic Research Lab-ի խմբագիր Զարինե Խարազյանը:

Ըստ նրա՝ շարունակաբար հարձակումներ են լինելու ՀՀ քաղհասարակության նկատմամբ, հատկապես կոնկրետ ՀԿ-ների նկատմամբ, որոնք աշխատում են Հայաստանի ժողովրդավարության դիմադրողականությունը հզորացնելու ուղղությամբ, շատ ավելի շատ են հարձակումներ լինելու արևմտյան մշակութային և այլ արժեքների դեմ. «Քաղաքական մոտիվացիայով գործողություններ են լինելու, որոնք փորձելու են կառավարության ձախողումները կապել Արևմուտքի հետ՝ արևմտամետությանը մեղադրել այդ բոլոր ձախողումների համար»:

Հարցին՝ հայաստանյան մեդիա դաշտն ի՞նչ կարգավորման խնդիրներ ունի, Զարինե Խարազյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ երբ ապատեղեկատվությունը կիրառվում է՝ որպես քաղաքական լուրջ և նման դեպք կա իհարկե, ԱՄՆ-ում, երբ այսպես կոչված ֆեյք նյուզի՝ կեղծ լուրերի օգտագործմամբ որոշակի գործողություններ են իրականացվել, և կան շատ մտավախություններ այս ֆեյք նյուզի քաղաքականացման վերաբերյալ: Այս հարցը վերաբերում է նաև Հայաստանին:

Եվ փորձելու են նաև այս կերպ կառավարությանը դրդել ինչ-որ քայլերի, ապատեղեկատվության դեմ: Անցյալ տարի ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել էր մի անձի, որը կեղծ օգտատիրոջ անունով կեղծ տեղեկություններ էր տարածել ֆեյսբուքում, և այս անձին ձերբակալեցին: Դրամատիկ տեսանյութ էին պատրաստել նրա խոստովանության մասին: Ի վերջո, նրան բաց թողեցին, ու այդ դեպքի մասին շատ բան չիմացանք: Նման գործողություններն իրականում հակառակ ազդեցությունն են ունենում, որովհետև տեղի է ունենում ընտրովի գործողություն ապատեղեկատվության դեմ, որը կարելի է համարել քաղաքական պատճառ ունեցող խնդիր: Չափազանց կարևոր է ստանալ կոնկրետ շրջանակ, որը պայքարի նման երևույթների դեմ, այլ չլինի ժամանակավոր, ընտրովի քայլ ուղղված տվյալ ժամանակահատվածում քաղաքական հակառակորդների դեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728