Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը հետեւում էր ծանրորդների պայքարին

Փետրվար 05,2021 19:25

Ծանրամարտի Հայաստանի առաջնության օրերին մրցավայրում էր լինում Հայաստանի հակադոպինգային կազմակերպության պլանավորման եւ թեստավորման բաժնի պետ Անժելա Սահակյանը:

Մարզիկների դոպինգ ստուգումը կատարվում է ընտրովի եւ կազմակերպությանն է որոշում, թե ումից պետք է նմուշ վերցնել:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Անժելան ասաց. «Ընթացակարգը, սովորաբար, այսպիսին է: Ամեն տարվա սկզբին մենք ցուցակ ենք կազմում, ըստ որի էլ մարզիկներին ստուգում ենք: Կարեւորը գաղտնիությունն է, այն, որ ոչ մի մարզաձեւում ոչ մի մարզիկ ոչ մի դեպքում չի իմանում, թե մեր ցուցակներում ում անուններն են նշված եւ ումից՝ երբ փորձանմուշ կվերցվի: Մեր կազմակերպությունը ոչ միայն մրցումների ժամանակ է դոպինգ ստուգում անցկացնում, այլեւ հաճախակի անակնկալ այցելություններ է կազմակերպում ուսումնամարզական հավաքների վայրեր: Դա բարձրացնում է մարզիչների եւ մարզիկների գիտակցված պատասխանատվության աստիճանը: Հիմա էլ ես այստեղ եմ, եւ միայն մրցման ավարտին մարզիկները կիմանան, թե իրենցից ով պետք է այսօր դոպինգ նմուշ հանձնի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728