Ռուսաստանի և Եվրամիության հարաբերություններում բնականոնության բացակայությունը ոչ մի օգուտ չի բերի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանը:
«Մենք պատրաստ ենք պատասխանել ցանկացած հարցի, որոնք դուք պատրաստ եք դնել այսօրվա բանակցություններում: Կփորձենք ձեզ չհիասթափեցնել»,- ասել է նախարարը:
Ինքը՝ Բորելը, հանդիպումից առաջ հայտարարել էր, որ Բրյուսելը հանդես է գալիս Մոսկվայի հետ երկխոսության օգտին, չնայած ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում դժվարություններին:
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Եվրամիության հարաբերություններն այս պահին ծանր փուլում են և լարված են, այդ թվում կապված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործի հետ, սակայն կողմերը շարունակում են փոխկապակցված մնալ և՛ աշխարհագրական առումով, և՛ մշակութային, պատմական ու տնտեսական կապերով:
Կարդացեք նաև
«Չնայած այդ դժվարություններին, մեր միջև լռության պատ շարելը ելք չէ: Հենց այդ պատճառով էլ իմ այսօրվա այցն այդպիսի հնարավորություն է՝ քննարկել ամեն ինչ, ինչ մեզ համար կարևոր է, ինչը մեզ հուզում է, ինչպես նաև այն հարցերով, որոնք իրենց մեջ ներուժ ունեն»,- ասել է Բորելը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ