Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը եզրափակելու պատիվն ավանդույթի համաձայն տրվել էր գերծանր՝ +109 կգ քաշային մարզիկներին:
Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի առավել քան համեստ դահլիճում անչափ դիտարժան պայքար ծավալվեց, որին մասնակցում էին, թերեւս, ժամանակակից հայկական սպորտի ամենատիտղոսակիր մարզիկները՝ Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի չեմպիոն եւ ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը, Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը եւ աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Վարազդատ Լալայանը:
Հսկաների ճակատամարտում հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեց գյումրեցի Գոռ Մինասյանը՝ երկամարտի արդյունքով գրանցելով 435 կիլոգրամ:
Կարդացեք նաև
Վարազդատ Լալայանը նրան զիջեց ընդամենը հինգ կիլոգրամ (430 կգ) եւ դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սիմոն Մարտիրոսյանը, որի իսկական մրցումային քաշը մինչեւ 109 կիլոգրամն է, սակայն Եվրոպայի առաջնությունից առաջ ավելորդ անգամ անձնական քաշ չգցելու պատճառով էր մասնակցում գերծանր քաշայինների պայքարին, 415 կգ արդյունքով արժանացավ բրոնզե պարգեւի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ