Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
Բոլորդ հիշում եք, տեսել եք վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 16-ի հրապարակած տեսանյութը, որտեղ ներկայացված են Արցախի հողերի առուծախի գիշերը ՀՀ կառավարության շենքում տեղի ունեցած ժողովրդական հուզումները։
Խնդիրը կայանում է նրանում, որ տիկին Գևորգյանի հրապարակած տեսանյութը նոյեմբերի 11-ին եղել է առգրավված ԱԱԾ-ի կողմից։ Նշված փաստի շուրջ հարցաքննվելու միջնորդություն էի ներկայացրել ԱԱԾ ու գիտե՞ք՝ ինչ պատասխան եմ ստացել, ասում են՝ հա, ոչինչ, որ նախաքննական գաղտնիքի արտահոսք է եղել, ո՞ւմ իրավունքն է խախտվել, որ։
Կարդացեք նաև
Համարելով սա իրավական ցինիզմ՝ ներկայացրել եմ հանցագործության մասին հաղորդում։
Հետամուտ եմ լինելու, որ քրեական գործը հարուցվի և բոլոր մեղավորները կանչվեն պատասխանատվության։