«Ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, շատ էապես ավելի տաղանդավոր, քան որոշ մեր այլ երիտասարդներ, բայց այդ տաղանդավորներից շատերը, ցավոք սրտի, շատ բարձր գնահատելով իրենց պրոֆեսիայով, ի՞նչ են անում՝ գնում են արտասահման և շատ բարձր վարձատրվող աշխատանքով են զբաղվում, եւ ճիշտ են անում»,- օրեր առաջ ԱԺ ամբիոնից ասել էր Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը:
Այսօր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին նախագծի քննարկման ժամանակ Վահրամ Դումանյանը հայտարարեց` իրեն քննադատում են ճշմարտությունը ասելու համար:
«Իմ ելույթից հետո անգամ ինձ հարազատ մարդիկ ինձ քննադատեցին, հետո համեմատեցին այլ հայտնի անձանց հետ, որ իմ մտքում կար անիմաստություն: Հիմա ես կբացեմ փակագծերը. հարցը նա է՝ երիտասարդները գնում են ակադեմիա, գնում են գիտություն, այո՝ գնում են, եւ այդ երիտասարդներին մենք լավ գիտենք, մի մասն էլ մեր ուսանողներն են եղել, հա, լավն են, բայց էն շատ-շատ լավերն էլ ունենք, որ չեն գնում ակադեմիա եւ գնում են արտասահման ու ստանում են սարսափելի բարձր աշխատավարձ»,- իր հայտարարությունը պարզաբանեց Վահրամ Դումանյանը:
Նախագծի խնդրահարույց հարցերից մեկն էլ, ըստ նախարարի, տարկետման հարցն է, որը իր գնահատմամբ`«վատ դրության մեջ է դնում պետությանը»: Ի՞նչ նկատի ունի`բացատրում է. «Պետությունը 9 տարի գումար է ներդնում երիտասարդ եւ տաղանդավոր ուսանողի համար, 9 տարի հետո այդ երիտասարդը դառնում է գիտնական եւ գնում է արտասահման»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ