Երկրապահ կամավորականների միության վարչության նիստերի դահլիճում փետրվարի չորսին կայացավ ԵԿՄ վարչության եւ մարզխորհրդի նախագահների ընդլայնված նիստ:
Նիստը նախագահում էր ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ներկա էին վարչության անդամներ՝ ՀՀ Պաշտպանության նախարար, ԵԿՄ վարչության փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, Արամ Սարգսյանը:
Մինչ նիստի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոս նահատակների հիշատակը:
Օրակարգի հարցերն էին.
Կարդացեք նաև
- Քննարկում սեպտեմբերի 27-ին պարտադրված պատերազմում ընդհանուր իրավիճակի եւ ԵԿՄ-ի մասնակցության մասին
- ԵԿՄ վարչության հանձնաժողովների նախագահների համալրման, վարչության նախագահություն ընտրելու մասին (ԵԿՄ կանոնադրության 8.7 կետի, ժզ ենթակետ)
- Առաջարկություն ԵԿՄ վկայականների փոփոխման, նոր վկայականների եւ նոր մեդալի հաստատման մասին
- ԵԿՄ նոր անդամագրության, «Պատանի երկրապահ» եւ «Երիտասարդ երկրապահ» ակումբների դերի բարձրացման եւ համալրման մասին
- Ընթացիկ հարցեր
Երկրապահ կամավորականների միություն