Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինքը ծառայություններ է մատուցում, մեծ խաղի մասնիկ է». Դավիթ Սահակյանցը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Փետրվար 05,2021 15:04

Ռեժիսոր մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, որ երկար ժամանակ հրապարակային ելույթներից ու ասուլիսներից հրաժարվում էր, «Հայելի» ակումբում անդրադարձավ «թավշյա» հեղափոխության, պատերազմի եւ Քովիդի հետեւանքներին, ներկայում տիրող համատարած հուսալքությանն ու հիասթափությանը:

«Ցավոք շատ մեծ գին վճարեցինք, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվել, եւ ով է եկել իշխանության»,-ասաց նա: Նրա ձեւակերպմամբ, այժմ առճակատման գագաթնակետին ենք գտնվում, ինչով էլ պայմանավորված է իմքայլականների ագրեսիան:

Մուլտիպլիկատորը կարծում է, որ մարդկանց վերաբերմունքը իշխանությունների հանդեպ արդեն փոխվել է. «Իմ ծանոթների շրջանում էլ մարդիկ կան, որոնց հետ երկար ժամանակ հասկանալի պատճառով չէի շփվում կամ մինիմումի էի հասցրել շփումներս: Նրանք այսօր խոստովանում են, որ սխալվել են՝ սատարելով ներկայիս իշխանությանը: Նույնիսկ ներողություն են խնդրում, ասելով՝ դու եւ քո  նմանները ճիշտ էիք: Այդ պարագայում, բնականաբար, կտեսնենք էլ ավելի կատաղի պայքար եւ իրենց, եւ մեր կողմից»:

Իշխանության ներկայացուցիչների՝ թուրքամետ հայտարարությունների առումով էլ Դավիթ Սահակյանցը համոզված է, որ դրանք հնչեցվում են ուղղորդված կերպով, ընդ որում հնչեցնողները հաճախ են խուսափում այս գործընթացներին՝ արտաքին ուժերի ներգրավվածության վերաբերյալ հարցերից. «Անկախության հռչակումից մեկ րոպե անց արդեն եղել են ուժեր, մասնավորապես թուրքական ուժեր, որոնք ցանկացել են մեր անկախանալու փաստն օգտագործել ի նպաստ իրենց շահերի: Առավելագույն «վերբովկա» է եղել… Շատ ենք ասում՝ տեսնես մեր մեջ ինչքա՞ն թուրք կա: Փաստացի թաքնված եւ ոչ այդքան թաքնված՝ թշնամի ազգի ներկայացուցիչներ ունենք մեր մեջ, կարող է՝ ազգանուններն են փոխված կամ անձնագրերը: Հեչ պարտադիր չէ, որ պատերազմից առաջ այդ հազար անձնագիրը բաժանվեր, դա կարող էր նաեւ երեսուն տարվա ընթացքում կատարվեր, ու կամաց-կամաց հասարակությանը հասցներ այն կետին, որ պատրաստ լինի պառկել թուրքի տակ»:

Անուշ Բեղլոյանի աղմկահարույց հայտարարության եւ, ընդհանրապես, իմքայլականների գործողությունների մասին խոսելիս, Դավիթ Սահակյանցը կարծում է, որ ամեն ինչի հիմքում փողն է. «Փողի համար մարդ պատրաստ է ամեն ինչի, այդպիսի մարդիկ իրոք կան, կան նաեւ կուրորեն Նիկոլ Փաշինյանի գաղափարները կիսողներ, որոնք մտածել են, որ լավ կյանքով են ապրելու նրա գալուց հետո: Բայց ես ուզում եմ հիասթափեցնել այդ մարդկանց, որ գնացել, քվեարկել են. նա ուներ իր կոնկրետ նպատակները: Ի դեպ, շատ դժվար է գնահատական տալ եւ հարգանք ունենալ այն մարդու հանդեպ, որի մասին միշտ լսում ես, որ ինչ-որ մեկի մարդն է: Ինքը (Նիկոլ Փաշինյանը- Գ. Հ.) էությամբ ծառա է, ինքն անընդհատ ծառայություններ է մատուցել, հիմա էլ է մատուցում, բայց արդեն ավելի մեծ խաղի մասնիկ է՝ շատ ավելի մեծ ախորժակով: Նաեւ կան ուժեր, որոնք տրիվիալ մեծ գումարներ են ստանում նրա համար, որ կիսեն ու տարածեն այդ գաղափարները: Օրինակ, շարունակում է զարմացնել, թե պատգամավորներն ինչո՞ւ են այդպիսի մեծ պարգեւավճարներ ստանում: Հիմա ենք հասկանում, որ իրենց անհրաժեշտ են մարդիկ, որոնց բերանը կարող են փակել փողով, որպեսզի հաճո բաներ ասեն իշխանության հասցեին՝ ունենալով հնարավորություններ դիզել այն ամենը, ինչ կհասցնեն դիզել»:

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը եւ երկաթգծին, Դավիթ Սահակյանցը վստահ է, որ լավագույն դեպքում ընդամենը թուրքական ապրանքներով լցվելու է Հայաստանը. «Թուրքիայի հետ սահմանը բացելը նշանակում է, որ հասարակությունը չի ուզում այլեւս աշխատել, այլ ուզում է օգտվել այն բարիքներից, որոնք աշխարհը ստեղծել է, եւ իր համար արդեն մեկ է՝ դա թուրքակա՞ն է, չինակա՞ն է, թե՞ ռուսական ու ադրբեջանական:

Գլոբալիզացիայի հաղթանակը նրանում է, որ մարդիկ չեն ուզում այլեւս ջանք թափել, վաստակել սեփական աշխատանքով այն մի կտոր հացը, որին արժանի են: Սպառողական հասարակությունն, իհարկե, ամեն տեղ էլ գոյություն ունի, ուղղակի մեր դեպքում ցավալին այն է, որ այնպիսի ուժեղ եւ հարուստ խաղացողներ, ինչպիսիք Թուրքիան եւ Ադրբեջանն են, օգտվում են դրանից… Ում որդուն մորթել են, շատ լավ գիտակցում է այս ամենը»:

Ինչ վերաբերում է զինվորականների լռելուն ու համակերպվելուն, Դավիթ Սահակյանցը նորից է շեշտում՝ ամեն ինչ պայմանավորված է գումարի չափով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728