Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Պատկերացնո՞ւմ եք Հայաստանը որևէ հաշվարկ չունի, թե որքան է մեր տնտեսությունը վնաս կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների արդյունքում:
Այս հաշվարկը պետք է արվի և բոլոր պատեհ առիթներով ներկայացվի ամերիկացի գործընկերներին՝ ոչ թե ինչ-որ պահանջով, այլ զուտ, որպես հավելյալ փաստարկ այն հանգամանքի, որ մեր լոբբիստները Վաշինգտոնում $200մլն են պահանջում Հայաստանի և Արցախի աջակցության համար:
Այսպես է պետք Վաշինգտոնում համակարգել աշխատանքը, որ լոբբին և դիվանագիտությունը կարողանան աշխատել «փոխանցումներով» և «գոլ» խփել՝ առանց խախտելու ընդունող երկրի գրված և չգրված կանոնները:
Կարդացեք նաև
Շատ լավ օրինակներ կան լոբբիի և դեսպանության համագործակցության 1990-ականների փորձից, երբ՝ չնայած ներհայաստանյան լրջագույն հակասություններին, Վաշինգտոնում համագործակցել կարողանում էին: