Լրահոս
Օրվա լրահոսը

Զուգահեռաբար բանակի վերակազմավորման գործընթացներ են ընթանում ՀՀ ՊՆ-ում ու Արցախում. «Հայկական ժամանակ»

Փետրվար 05,2021 09:27

Արցախի պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում: «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Քայլեր են ձեռնարկվում արագ անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի: Քննարկվում է ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը վերանայելու եւ կրճատելու հարցը»,- հավելեց Պողոսյանը:

Արցախի ԱԺ Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Միասնական Հայրենիք խմբակցության անդամ Սեյրան Հայրապետյանն ասաց. «Այն, որ մեր հայ զինվորը պաշտպանելու է մեր պետության սահմանները՝ դա միանշանակ է, այլ կարծիք լինել չի կարող: Իսկ որոշ հարցեր քննարկվում են, որոնց մասին այս պահին փակագծեր բացել չեմ կարող»:

Նա ընդգծեց՝ Պաշտպանության բանակը Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորն է. «Պետք է նաեւ շնորհակալ լինենք խաղաղապահ ուժերին, բայց մենք ունենք մեր պետությունը, մեր պետության շահերը եւ բոլոր հնարավոր գործողությունները կատարվում են: Կարեւորը բանակի ոգին բարձր պահելն է, աջակցելը»:

Մեր տեղեկություններով, զուգահեռաբար բանակի վերակազմավորման գործընթացներ ընթանում են նաեւ ՀՀ ՊՆ-ում: Պաշտպանության նախարարն ու Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ միասին ԵԿՄ-ում էին: Ի՞նչ էին քննարկում այնտեղ, կապ ունի՞ նրանց քննարկումը բանակում տեղի ունեցող գործընթացների հետ, թե՞ ոչ՝ պաշտոնապես չհրապարակվեց:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728