Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը նոր հայցադիմումներ է ստացել Հայաստանից և Ադրբեջանից

Փետրվար 05,2021 09:14

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 15-ին և փետրվարի 1-ին հայցադիմումներ է ստացել համապատասխանաբար Հայաստանից և Ադրբեջանից՝ ուղղված միմյանց դեմ:

Հայցադիմումները պարունակում են մեղադրանքներ՝ կապված 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողություների ժամանակ քաղաքացիական անձանց, ինչպես նաև քաղաքացիական և պետական գույքի և ենթակառուցվածքների վրա ոչ ընտրողաբար հարվածների, մահապատիժների և վատ վերաբերմունքի, գերեվարումների և ռազմագերիների հետագա պահումների, պատերազմից տուժած շրջաններում քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումների հետ:

Ադրբեջանը նաև հայտարարել է, որ Հայաստանը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում 1992թ-ից հետո Կոնվենցիայի (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա – խմբ.) խախտումների համար, «այդ թվում՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների և նրանց գույքի շարունակական տեղահանման», ազգությամբ ադրբեջանցիների նկատմամբ վատ վերաբերմունքի, մշակութային և կրոնական արժեքների ոչնչացման համար»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728