Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորվել են պատերազմի ընթացքում սփյուռքի ակտիվ աջակցությունը, ինչպես նաև դրա շարունակականությունը բանակաշինության գործում:
Գլխավոր հանձնակատարը և Պաշտպանության նախարարը համաձայնության եկան միահամուռ ուժերով հայրենիքի ռազմարդյունաբերության զարգացման գործընթացում ներգրավել սփյուռքի գիտական, տեխնիկական և մասնագիտական ներուժը։
Սփյուռքի Գլխավոր hանձնակատարի գրասենյակ