Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր զինվորները պատրաստ էին ամեն ինչի`մի կտոր հող ետ բերելու համար». Դավիթ Ղահրամանյան

Փետրվար 04,2021 22:44

Դավիթ Ղահրամանյանը Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասան է: 44 օրյա պատերազմի ողջ ընթացքում նա եղել է Արցախում, «լուսանկարել է» պատերազմը:

Լուսանկարչությունը Դավիթի համար սկզբում հոբբի է եղել, հետո`հավելյալ գումար վաստակելու հնարավորություն, քանի որ թատրոնում աշխատավարձը ցածր էր, իսկ ինքը հազար ու մի ծրագրեր ուներ, որոնք նաեւ ֆինանսական ներդրում էին պահանջում:

Արդյունքում «ծնվեց» առաջին ցուցահանդեսը`թատրոնի շենքի անմխիթար պայմանների, դերասանների եւ մյուս աշխատակիցների անբարենպաստ աշխատանքային պայմանների մասին, երկրորդ ցուցահանդեսը նվիրված էր Արցախի մշակութային ժառանգությանը, երրորդը կլինի պատերազմի մասին:

Պատերազմի ընթացքում եղել է տարբեր դիրքերում. «Դիրքերում, զինվորների կողքին զգացողությունը ուրիշ է: Ամեն անգամ, երբ դիրքերում էի լինում, ուզում էի մնալ, ինչ-որ բանով օգնել»

«Նոյեմբերի 9-ին (պատերազմի ավարտի օրը չարաբաստիկ հայտարարությամբ-Ն.Գ.) Ստեփանակերտում էի: Բառերով դժվար է ասել`ի՞նչ կատարվեց»,- Aravot.am-ի հետ զրույցում հիշելով եռամսյա վաղեմության իրադարձությունները պատմում է Դավիթը: Նա վստահ է`«ամենը ետ ենք բերելու»:

«Մեր զինվորները պատրաստ էին ամեն ինչի`մի կտոր հող ետ բերելու համար: Դա իմ կյանքի ամենածանր գիշերն էր, չգիտեմ, չեմ ուզում էլի այդպիսի գիշեր ունենամ»,-ասում է Դավիթը:

Իսկ թե ստեղծված անորոշ իրավիճակում ինչպե՞ս է պատկերացնում կյանքը հետայսու`տեսանյութում:

Ի դեպ, Դավիթի հայրը, որը վարսավիր է, պատերազմի օրերին յուրովի է աջակցել. ողջ ընթացքում վարսավիրանոցի դռները բաց են եղել`այցելուները դիրքերից իջած տղաներն էին, սպասարկումը`անվճար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728