Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ էին ԱԹՍ-ների որոշակի նմուշներ, սակայն նմուշը վերջնական սերիական արտադրության թողնելու համար, փորձարկումների համար մեզ հերիք չարեց. Արտակ Դավթյան. factor.am

Փետրվար 04,2021 22:33

Ռազմական արդյունաբերությունը վերջին շրջանում կրկին առավել ակտիվ ուշադրության կենտրոնում է։ Այս թեմայով Factor TV-ն զրուցել է Հայաստանի ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի հետ։

– Ռազմարդյունաբերության մասին խոսենք մեկ օրինակով. թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ները հիմնականում հավաքվում են դրսից գնված բաղադրամասերով։ Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում նման արտադրանք հիմա չկա։

-Նման արտադրանք ունենալու համար առաջինը պետք են մեծ ֆինանսական միջոցներ և ժամանակ։ Երբ ռազմարդյունաբերությունը փոխանցվեց ԲՏԱ նախարարություն, միջոցառումները, ճիշտ է, իրականացվում էին պետության պատվերով, սակայն ընկերությունները հիմնականում չունեին մեծ տարածքներ։ Շատ անգամ անօդաչու թռչող սարքերով զբաղվում էին վարձակալած տարածքներում, նկուղներում, ոչ արդի պայմաններում։ Պատրաստ էին ԱԹՍ-ների որոշակի նմուշներ, սակայն նմուշը վերջնական սերիական արտադրության թողնելու համար, փորձարկումների համար մեզ հերիք չարեց և՛ ժամանակը, և՛ արտադրական կարողությունները։

–Կա՞ն հայկական ռազմական արտադրանքի այնպիսի օրինակներ, որոնք օգտագործվել են պատերազմի ժամանակ, եղել են սերիական արտադրությամբ։

-Իհարկե՝ կան։ Մենք ունենք որոշակի ոլորտներ, որտեղ մեր զինված ուժերը բավականին երկար ժամանակ օգտագործում և կիրառում են մեր հանրապետությունում արտադրվող նմուշներ։ Մասնավորապես, ես ասեմ մեկ օրինակ՝ հակահետևակային ականները, որոնք արդեն երկար ժամանակ մեր արտադրանքն են, մասսայական օգտագործվում են և բավականին արդյունավետ են։ Ցավոք, ցանկը խիստ սահմանափակ է։ Ես մեկ օրինակ ասացի, բայց սպառազինության և ռազմական տեխնիկայի մասով կարելի է սահմանափակվել չորս, հինգ, յոթ նմուշով՝ ոչ ավելի։ Բացի այդ, ունենք պատերազմի ընթացքում կիրառվող նաև փորձնական նմուշներ, նույն անօդաչու թռչող սարքերից և այլ արտադրանք։

-Այս հարցը զինված ուժերում Ձեր պաշտոնին է վերաբերում։ Հարցազրույցի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ չի կարողացել հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։ Դուք եղել եք ԳՇ պետ, ինչի՞ մասին է խոսքը։ Դուք, օրինակ, ո՞ւմ հետ եք ավելի շատ աշխատել՝ նախարարի՞, թե՞ վարչապետի։

–Իհարկե՝ ինչ-որ հակասություններ տվյալ օղակում աշխատելիս ի հայտ եկել են։ Դրանք կարելի է բաժանել և՛ օրենսդրական դաշտի խնդիրների, և՛ անձնական մոտեցումների խնդիրների, և՛ խնդիրների, որ կապված են օրենսդրական մեկնաբանությունների հետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728