ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է, որ դատարանը ստացել է Հայաստանից գերիների ազգականների կողմից ներկայացված 228 մարդու վերաբերյալ հարցում:
Ավելի վաղ շրջանառվում էր Ադրբեջանում գտնվող ռազմագերիների 100 և ավել թիվը։
Փակ քննարկումներում կրկին մոտավոր թվեր են հնչեցվում։
Կարդացեք նաև
Կարծում եմ ժամանակն է, որպեսզի Կառավարությունը հրապարակի, թե քանի հայ ռազմագերի է պարտավոր Ադրբեջանը հայրենադարձել Հայաստան և Արցախ, քանի կյանքի իրավունք է պարտավոր ապահովել Ադրբեջանը»։