ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 4-ին հանդիպեց մեր երկրում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:
Խոսելով հայ-ադրբեջանաթուրքական պատերազմի եւ դրա հետեւանքների մասին՝ հանձնաժողովի նախագահն ամենահրատապ խնդիրը համարեց հայ ռազմագերիների վերադարձի հարցը:
Դեսպանի խոսքով՝ Իրանը միշտ պնդել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսության եւ բանակցությունների միջոցով:
Կողմերը փաստեցին, որ չնայած երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն տնտեսական ոլորտում կա չօգտագործված ներուժ, անհրաժեշտ է մշակել ճանապարհային քարտեզ, սահմանել հստակ ժամանակացույց եւ քայլ առ քայլ շարժվել առաջ:
Կարդացեք նաև
Մելքումյանն ընդգծեց, որ Իրանը Հայաստանի հինգերորդ առեւտրային գործընկերն է, 2020 թվականին առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ 400 մլն դոլար, ինչը, ըստ զրուցակիցների, անհրաժեշտ է կրկնակի ավելացնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ նաեւ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը:
ՀՀ Ազգային ժողով