Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Հովհաննիսյան․ «Այս նախագիծը որևէ կերպ չի վերաբերվում տեղեկատվության աղբյուրների պաշտպանությանը»

Փետրվար 04,2021 19:20

«Այդ նախագիծը որևէ կերպ չի վերաբերվում տեղեկատվության աղբյուրների պաշտպանությանը»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ընթացքում, անդրադառնալով «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորներ առաջարկել են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, որով կարգելվի անանուն և չնույնականացվող տեղեկատվական աղբյուրներին հղում անելը։

Ըստ նրա, իրենք առաջարկում են արգելել հղում կատարել անհայտ ծագում ունեցող աղբյուրներին, այդպիսով՝ փաստացի գովազդելով տեղեկատվության մի աղբյուր, որի ծագումնաբանության մասին որևէ տեղեկատվություն չկա․ «Այս նախագիծը որևէ կերպ չի վերաբերվում տեղեկատվության աղբյուրների պաշտպանությանը։ Այս նախագիծը չի վերաբերվում տեղեկատվություն տարածելու լրագրողների ազատությանը, և այս նախագիծը որևէ կերպ չի վերաբերվում հեղինակային իրավունքին։ Այս նախագիծը նրա մասին է, որ մենք չգովազդենք այնպիսի աղբյուրներ, որոնք իրենց մեջ կարող են ներառել մի շարք ռիսկեր։ Օրինակ՝ բացված լինեն հակառակորդ պետության կողմից և ծառայեն որպես արտաքին լծակներ երկրի ներսում անկայունություն, վախի մթնոլորտ առաջացնելու համար»։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան էլ ասաց, որ հասարակությունում առկա է խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ քաղաքացիների պահանջարկը․ «Այս պայմաններում ես վտանգավոր եմ համարում ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որը ինչ-որ տեղ այդ պահանջարկի պատասխանն էր՝ անկախ նրանից ինքն իրականում իր մեջ պարունակո՞ւմ է սպառնալիք խոսքի ազատությանը, թե՞ ոչ։ Եվ այդ կարգի նախաձեռնությունների վերաբերյալ մենք պետք է զգուշավոր լինենք և թույլ չտանք, որ տարբեր տարընթերցումներ և անորոշություններ լինեն։ Ինչպես նաև չլինեն այնպիսի սահմանափակումներ, որոնք ունենալով որոշակի հիմք, միևնույնն է հարցի լուծումը չեն տալիս։ Մենք արհեստական խոչընդոտներ ենք ստեղծում, որոնցից ոչ մի օգուտ չկա, և ընդհանրապես ցանկացած օրենսդրական դրույթ, որը չի տալիս պրակտիկ արդյունք դառնում է ավելորդ և դառնում է օրենսդրական դաշտին խանգարող հանգամանք»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728