Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանից դեպի Նախիջևան միջանցքները և դրանց ռիսկերը Հայաստանի համար

Փետրվար 04,2021 19:07

Արցախյան վերջին պատերազմը, ի թիվս այլ հարցերի, նաև իր ազդեցությունն ունեցավ տարածաշրջանի կոմունիկացիոն խնդիրների վրա։ Մինչ տարբեր փորձագետներ փորձում են գնահատել տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակման հնարավոր տնտեսական, քաղաքական հետևանքները, Հայաստանի համար անվտանգային տեսանկյունից հատկապես կարևոր է Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային կապերի վերականգնման հեռանկարը։

Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք հասկանալ, թե ինչպիսին կլինեն  նոյեմբերի 10-ի հայտարարության հետևանքները Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների համար, ինչ ռիսկեր կարող է առաջացնել Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան տրանսպորտային միջանցքների ձևավորումը, դիտարկել ենք նոր միջանցքների ձևավորումը՝ տարածաշրջանային  և համաշխարհային դերակատարների շահերի բախման համատեքստում։

Վերլուծության արդյունքում եկել ենք այն եզրահանգմանը, որ անվտանգային տեսանկյունից նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետը Հայաստանի համար ավելի շատ նոր սպառնալիքներ է առաջ բերում, քան հնարավորություններ ստեղծում։ Հայտարարության տեքստում միայն հայկական կողմն է հստակ պարտավորվել անվտանգային երաշխիքներ տրամադրել Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային կապերի համար, մինչդեռ մյուս կոմունիկացիաների մասով անվտանգային երաշխիքները բացակայում են, ինչը հետագայում կարող է նոր հակամարտության հիմքեր ստեղծել՝ անմիջական սպառնալիքի տակ դնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանութունն ու տարածքային ամբողջականությունը։

ԼՈՒՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728