Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցուցարար երիտասարդները Նիկոլ Փաշինյանի համար շտապ օգնություն էին կանչել

Փետրվար 04,2021 18:32

«Կանչ ենք ստացել, եկել ենք Նիկոլ Փաշինյանին տանենք»,-այսօր այսպես բացատրեցին սպիտակ խալաթով, անվասայլակով բողոքի ցույցի եկած քաղաքացիները:

Նրանք հավաքվել էին կառավարության շենքի մոտ եւ պահանջում էին վարչապետ Փաշինյանին ցած իջնել: Նրանց խոսքով, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը «կպել է աթոռին ու պոկ չի գալիս»:

Երիտասարդների խոսքով՝ անվասայլակը նրա համար էր, որպեսզի հեռացնեն Նիկոլ Փաշինյանին: Բժշկի արտահագուստով ու գործիքներով ցույցի կազմակերպիչները փորձեցին մուտք գործել կառավարություն՝ պնդելով, թե շտապօգնության կանչ է եղել, սակայն, ինչպես նրանք պատմեցին, իրենց ներս չեն թողել՝ հայտնելով, որ կառավարությունից կանչ չի եղել:

Youth Union of the Armenian Revolutionary Federation holds a protest action demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan in front of the RA Government’s building

Ցուցարարները հույս հայտնեցին, որ կառավարությունում կգտնվեն «ադեկվատ մարդիկ եւ գնահատելով վարչապետի ոչ ադեկվատ պահվածքը», որն, ըստ նրանց արտահայտվել է տարբեր հարթակներում տարբեր դրսեւորումներով, իրենց հետ համակարծիք կլինեն եւ կմիանան ցուցարարներին. «Ճիշտ կլինի իր հոգեկան առողջությանը հետեւելը, որովհետեւ այն պրոցեսները, որոնք անցանք որպես պետություն, այն մասին են, որ եթե ինքը դավաճան չէր, միանշանակ հոգեկան խնդիրներ ուներ»,-ասաց ցուցարարներից մեկը:

Ցույցի մասնակիցները կառավարության առաջ եկել էին՝ «Նիկոլ դավաճան», «Դավաճանը պետք է հեռանա», «Նիկոլ հեռացիր» պաստառներով:

Նրանք խոստացան Նիկոլ Փաշինյանին հանգիստ չթողնել. «Ձեզ հանգիստ չենք թողնելու, հանգիստ չեք կառավարելու, չենք համակերպվելու, որ դուք եք մեր երկրում ղեկավարելու»։

Երիտասարդների համոզմամբ ՝ Փաշինյանը բոլոր ոլորտներում ձախողել է. «Մենք չունենք տնտեսություն, կրթական համակարգ, եղածն էլ սպասարկում է միայն նեղ խմբային շահեր, երբ ունենք Արցախի հարց, եւ ձեր վարած քաղաքականության արդյունքում կորցրել ենք Արցախը, դուք պետք է հեռանաք: Մեր տեսակը չի հանդուրժելու այս տեսակ իշխանություն ունենալը, սա ուղղակի ժամանակի հարց է, դուք որքան ուզում եք, երկարաձգեք, միևնույն է՝ չեք կարողանալու կառավարել այս երկրում։ Ձեր պատգամավորներն ամեն օր փաստում են, որ ձեր վարած քաղաքականությունը դավաճան քաղաքականություն է։ Այլընտրանք չկա, այս իշխանությունները հեռանալու են։ Ձեր տեղը բանտում է, սպասեք մեզ ամեն օր, դուք հանգիստ չեք ունենալու։ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի պես դավաճանները մեր երկրում տեղ չեն ունենալու»:

Երիտասարդների խոսքով՝ իրենք մասնակցում են բոլոր այն բողոքի ցույցերին, որոնք տեղի են ունենում Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության դեմ. «Շատ պարզ է ամեն ինչ՝ Նիկոլ Փաշինյանի հետ մենք որեւէ հնարավորություն չունենք, ամեն ինչ ավելի վատ է լինելու, Հայաստանը դատապարտված է կործանման։ Առանց Նիկոլ Փաշինյանի է, որ Հայաստանը հնարավորություն ունի ոտքի կանգնելու, վերականգնվելու եւ զարգանալու»:

Youth Union of the Armenian Revolutionary Federation holds a protest action demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan in front of the RA Government’s building

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ հասարակությանը պետք է հաճախակի հիշեցնել այժմ առկա վտանգների մասին, որ չհոգնի պայքարելուց. «Հասկանալի է, որ հոգնում ենք պայքարից, բայց, եթե իրավիճակը շարունակի այսպես մնալ, ՀՀ շահերին հակասող, դավաճան ու ապաշնորհ կառավարությունը կշարունակի կառավարել Հայաստանում: Հայաստանը դատապարտված է, մեր ֆիզիկական գոյությունն այստեղ վտանգված է։ ՀՀ-ն հիմա ղեկավարում է մեկը, ում գործողությունների արդյունքում մենք պարտվել ենք պատերազմում, ով պատերազմը պարտվելուց հետո կոչ էր անում զինվորներին գալ ու Երեւանի փողոցներում հաշվեհարդար տեսնել, ով ի վիճակի չէ բանակցել եւ առաջ տանել ՀՀ շահը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728