Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր Շիրակի փոխմարզպետ է նշանակվել Դավիթ Սեխլեյանը։
Aravot.am-ն այս մասին գրել էր մոտ 10 օր առաջ՝ հղում տալով իր աղբյուրներին։
Հիշեցնենք, որ Դավիթ Սեխլեյանը Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է, Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցում էր «Իմ քայլ»-ը դաշինքի կողմից։
Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, Փանիկ համայնքի բնակիչ է, աշխատել է բանկային համակարգում, այժմ Փանիկում հիմնել է ֆերմերային տնտեսություն ու վերջին 5-6 տարիներին զբաղվում է հենց դրանով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Դավիթ Սեխլեյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից