Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պարտքը կմոտենա 8.9 միլիարդի. Ֆինանսների նախարար

Փետրվար 04,2021 16:30

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեցին՝ այս տարվա ավարտին Հայաստանի պետական պարտքը որքա՞ն կկազմի: Ի պատասխան, նախարարն ասաց, որ դա կախված կլինի նրանից, թե տարվա ընթացքում ինչպիսին կլինի փոխարժեքը: Ապա ասաց՝ «Ենթադրվում է կառավարության պարտքը կմոտենա 8.5 միլիարդի, իսկ պետական պարտքը, որն այս դեպքում մոտավորապես 400-500 միլիոնի միջակայքում է, Կենտրոնական բանկի պարտքը կմոտեցնի 8.9 մլրդ դոլարի»:

Հարցին, ո՞րն է պետական պարտքի ամենաբարձր շեմը, այն կարո՞ղ է մոտենալ 90 տոկոսի, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ զարգացող երկրների համար 70 տոկոսից բարձր պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, երբ հստակ չէ վերադարձի սցենարը, համարվում է միջին ռիսկայնություն ունեցող. «Մենք պետք է հիմա բոլորով դիտարկենք այն սցենարները, որոնք թույլ կտան պարտքը վերադարձնել կառավարելի միջակայքը: Պետք է ջանք գործադրենք, որ վերառանանք այս շեմին: Մենք պետք է մտածենք, ոչ թե պարտքը նվազեցնելու, այլ ՀՆԱ-ի աճելու մասին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728