Լրահոս
Օրվա լրահոսը

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև ՄԻՊ դիրքորոշումը հօգուտ տնտեսվարողի և արդյունքում նա չի ներառվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում

Փետրվար 04,2021 16:05

Պետական գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բավարարել է պետական գնումներին մասնակցած անձի բողոքն այն գործով, որով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ներգրավվել է բողոքի քննությանը։

Մասնավորապես, պետական գնումներին մասնակցած անձը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումով բարձրացրել է խնդիր, որ Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկելու ընթացակարգ՝ խնդրելով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը։

2020 թվականի դեկտեմբերին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը բողոքներ քննող անձի կողմից հերթական անգամ ներգրավվել է պետական գնումների հետ կապված բողոքի քննությանը։

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև հօգուտ տնտեսվարողի Պաշտպանի դիրքորոշումը, և արդյունքում տնտեսվարողը չի ներառվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։

ՄԻՊ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728