Լրահոս
Օրվա լրահոսը

COVID-19-ի դեմ պատվաստումը կամավո՞ր, թե՞ պարտադիր է լինելու. Մանրամասնում է առողջապահության նախարարը

Փետրվար 04,2021 14:52

«Պատվաստումն իրականացվելու է կամավորության սկզբունքով, նախարարության կողմից հաստատված եւ ռիսկային գոտում գտնվողների համար՝ առաջնահերթ»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ վստահեցնելով, որ COVID-19-ի դեմ որեւէ պարտադրական պատվաստում Հայաստանում չի կատարվելու:

Նախարարն ասաց, որ մասնագիտական խմբի քննարկումների արդյունքում կընտրվեն այն պատվաստանյութերը, որոնք բարեհաջող անցել են կլինիկական հետազոտությունները: Հենց այդ պատվաստանյութն էլ կներմուծվի եւ կօգտագործվի Հայաստանում՝ իմունիզացիայի ծրագրով:

«Մենք աշխատում ենք երկու հարթակով՝ միջազգային հարթակը եւ երկկողմանի բանակցությունները, օրինակ՝ ընթանում են Ռուսաստանի հետ բանակցություններ եւ շուտով մենք կունենանք ռուսական «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ: «Սպուտնիկ-Վ» կամ այլ ցանկացած պատվաստանյութ անցնում է հետազոտություն եւ ընտրվում է ապացուցողականության սկզբունքով»,-ասաց նախարարը։

Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ այն քաղաքացիները, որոնք վերադարձել են Ռուսաստանի Դաշնությունից, իրենց հետ տարել են COVID-19-ը թեստի թղթային տարբերակը, այնինչ պետք է լիներ հավելվածային. «Կառավարության նիստի ժամանակ էլ հնչեցվեց, որ 7 քաղաքացիները անցել են լաբորատոր բուժզննում, որը այս ծրագրի շրջանակներում ընդունելի չէր, իսկ մենք մանրամասն ներկայացրել ենք՝ ինչ պայմաններ պետք է պահպանվեն, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մեկնել, նրանց թեստի պատասխանը եղել է թղթային, ոչ թե հավելվածային, դա էլ եղել է վերադառնալու պատճառը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728