Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ Կոտայքի դպրոցների կառավարման խորհուրդներում յուրայիններին նշանակելու մեր ահազանգից հետո, Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Բաժին է հրավիրվել նաև փոխտնօրեն` Արմեն Ավագյանը, նաև տնտեսվար Ն. Քամալյանը և Թ. Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ դպրոցի կոլեկտիվը եւ աշակերտական կազմը արդեն տեւական ժամանակ պայքարում են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կադրային քաղաքականության դեմ:
Տնօրենի վերջին «ընտրության» արդյունքում, «հաղթել» է մարզպետի կնոջ, եղբոր կնոջ եւ կնոջ քրոջ հովանավորյալ թեկնածուն:
Կարդացեք նաև
Երեկվանից դպրոցի կոլեկտիվը դասադուլ եւ գործադուլ է անում:
«Ազգային օրակարգ» կուսակցության հանրային կապերի թիմ