Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ճամփորդիր առանց Covid-19-ի» հավելվածը նորմալ աշխատում է. փետրվարի 15-ից օրական չորս կանոնավոր չվերթ է լինելու. Փաշինյան

Փետրվար 04,2021 14:09

Մի խումբ քաղաքացիներ Ռուսաստանի Դաշնությունից հետ էին ուղարկվել՝ Covid-19-ի թեսթի հետ առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով: Երեկ նրանք հենց օդանավակայանում բողոքի ցույց էին անում՝ պահանջելով փոխհատուցել իրենց ծախսերն ու իրենց հետ ուղարկել:

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ «Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագրին՝ նշելով, որ այն հաջողությամբ մեկնարկել է. «Էլեկտրոնային պլատֆորմի միջոցով հաստատվում է քաղաքացու թեստի բացասական լինելը, որի արդյունքում քաղաքացին ճամփորդում է ՌԴ: Ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է, եւ ընդամենը 7 քաղաքացու դեպքում խոչընդոտ է առաջացել մեկնելու, խոչընդոտը տեխնիկական բնույթի է, իսկ մեկնողների թիվը հազարավոր է: Կարեւոր է արձանագրել, որ նաեւ Հայաստան եկողների շատ մեծ թիվ կա, եւ սա ևս կարևոր է տնտեսության համար, քանի որ նախորդ գրեթե մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հայրենակիցներ այդ հնարավորությունը չեն ունեցել»:

Փաշինյանը նաեւ հայտնեց, որ փետրվարի 15-ից օրական չորս կանոնավոր չվերթ է լինելու:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ Հայաստանից արդեն 1423 քաղաքացի մեկնել է, եւ Հայաստան եկել է ՀՀ քաղաքացու անձնագրով 1263 քաղաքացի: Փոխվարչապետի խոսքով, հավելվածը լիարժեք աշխատում է, սակայն կորոնավիրուսի թեսթավորումը պետք է կոնկրետ լաբորատորիաներում տեղի ունենա, որ առցանց ռեժիմով մուտքագրվեն տվյալները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց՝ ծրագիրը երկու լաբորատորիայում սկսվեց, բայց եւս վեցը միացել են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728