Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ օրենսդիրը պիտի մտածի ավանդական կամ պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների համբավի մասին». Բորիս Նավասարդյան

Փետրվար 04,2021 14:05

«Օրինագծում ես տեսել եմ բավականին լուրջ իրավական խնդիրներ»,- «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորների առաջարկը` փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, որով կարգելվի անանուն և չնույնականացվող տեղեկատվական աղբյուրներին հղում անելը, աղմուկ է բարձրացրել մասնագիտական շրջանակներում։

Անդրադառնալով իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի այն պարզաբանումներին, թե օրենսդրական փոփոխությունը կատարել են նրա համար, քանի որ փաստացի այդ անանուն, չնույնականացվող աղբյուրները դառնում են ավելի հայտնի, լեգիտիմ տեղեկատվության սպառման համար, քան բուն լրատվամիջոցները, ու իրենց նպատակն է տարանջատել իրական և բարեխիղճ լրագրողներին այնպիսի հարթակներից, որոնք տեղեկատվական աղբյուրներ կոչվել էլ չեն կարող, քանի որ չեն համապատասխանում զանգվածային լրատվության մասին օրենքին, Բորիս Նավասարդյանն ասաց. «Չեմ կարծում, որ օրենսդիրը պիտի մտածի ավանդական կամ պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների համբավի մասին: Դա առաջին հերթին լրատվամիջոցների խնդիրն է: Եթե անհայտ կամ չնույնականացնող տեղեկատվության աղբյուրները հանդիսանում են մրցակից լրատվամիջոցների համար, այդ լրատվամիջոցներն՝ իրենք, կարող են որոշել ինչպես պայքարել ու հաղթել՝ պահպանելով իրենց լսարանը: Եթե ձեռք չի տալիս, որ գովազդեն, նրանք պիտի ձևը գտնեն այդ մրցակցությունից պաշտպանվելու և իրենց համբավը լսարանի առաջ պահպանելու»:

Խոսելով տեղեկատվության սպառողի շահերի տեսանկյունից՝ նա նշեց. «Ես կգերադասեի, որ սպառողը տեսներ այդ տարբեր չնույնականացվող աղբյուրների տարածումը ֆիլտրված պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների շնորհիվ, այլ ոչ թե գնալ, առանց հղման օգտվել այդ տելեգրամյան ալիքներից, ինչը կկատարվի, եթե սահմանափակվի իրենց վրա հղումը ավանդական լրատվամիջոցների կողմից: Այսինքն՝ բովանդակության վերաբերյալ որևէ հարց չեք լուծում, գովազդի առումով՝ ևս, քանի որ այնքան են տարածվել այդ տելեգրամյան ալիքները, որ որևէ առանձին վերցրած ավանդական ԶԼՄ-ի կողմից նրանց հիշատակելը հաստատ այդ գովազդի վրա որևէ ազդեցություն չի թողնում»:

Բորիս Նավասարդյանի համոզմամբ՝ ստեղծում են բազմաթիվ իրավական կոլիզիաներ, բայց իրականում հարց չեն լուծում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728