Արդարադատության նախկին նախարար, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Ողջունում եմ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը վերանայելու նախաձեռնությունը: Այդպիսի օրենքներ թող շատ ընդունեն: Դրանք շատ մոտ ապագայում պետք կգան՝ ապազգային նկրտումները ( և ոչ միայն) արմատախիլ անելու անչափ բարդ առաքելության տեսանկյունից:
Իսկ ի՞նչ է եղել,՝
ա) ապագա ընդդիմությունը «հեռատեսորեն» իրեն հապճեպ զրկում է անգամ իրավաչափ լծակներից և արդեն հետագայում չի ունենա որևէ բարոյական իրավունք թիրախավորելու իրենց ծնած «զավակին»,
բ) միջազգային կառույցները պարտավորված կլինեն լռություն պահպանելու, ինչպես հենց այս փուլում են պահպանում և ոչինչ չեն նկատում՝ «так держать»,
Կարդացեք նաև
գ) լրատվության միջոցների «հայտնի» մասը ոչ միայն անհանգստացած չէ, այլև ցնծության մեջ է,
դ) դե իսկ հանրությունը ոչ էլ փորձում է խորանալ, քանզի դա իր համոզմամբ՝ «իրեն չի վերաբերում»….
Հ.Գ. Մի խոսքով՝ մի խանգարեք, թողեք աշխատեն ….