«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Օրեր առաջ՝ փետրվարի 1-ին, անդրադարձել էի ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում զետեղված պաշտոնական հաղորդագրություններից մեկին, որով տեղեկացում էր, որ հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալված 2 ադրբեջանցի զինծառայողները, ռուսական կողմի միջնորդությամբ, փետրվարի 1-ին փոխանցվել են Ադրբեջանին։
Թեմայի հետ կապված հիմնական հարցադրումս վերաբերում էր ձերբակալման փաստին, հանգամանքներին, հապճեպ Ադրբեջանին վերադարձնելուն և վերոնշյալ միջադեպի՝ ՌԴ պաշտոնական խողովակներով, հայ հանրությանը հայտնելուն։
Միջադեպից անցել է 5 օր ու այդպես էլ ՀՀ որևէ կառույց այս կամ սրա որևէ էլեմենտի վերաբերյալ պարզաբանումներ չի ներկայացրել։
Կարդացեք նաև
Հայաստանում մեծ թվով պետական կառույցները, որպես կանոն, արագ արձագանքում են միայն իրենց ղեկավարներին ուղղված քննադատություններին և օպերատիվ գործում այն ժամանակ, երբ տարածվող տեղեկատվությունը վտանգ է ներկայացնում իշխանության ընդհանուր հետաքրքրություններին։