Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լավ կլիներ՝ սթափ գնահատեին իրավիճակը և հրաժարականներ ներկայացնեին. Ատոմ Մարգարյան. «Փաստ»

Փետրվար 04,2021 11:32

Ստեղծված իրավիճակին արձագանքելու տեսանկյունից, ըստ տնտեսագետ Ատոմ Մարգարյանի, կարելի է հասկանալ Կենտրոնական բանկի որոշումները: Նշենք, որ երեկ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով բարձրացնելու և այն 5,5 տոկոս սահմանելու որոշում էր կայացրել։

Անդրադառնալով տնտեսական անկման միտումներին՝ տնտեսագետը շեշտեց, որ այսպես շարունակվելու դեպքում արդեն ոչ թե ճգնաժամի, այլ դեպրեսիայի փուլի ականատես կլինենք. «Լրջորեն մտածելու ու մտահոգվելու կարիք կա:

Սա ոչ թե անկում, այլ ուղղակի գահավիժում է»

Ինչ վերաբերում է տնտեսական բլոկի ներկայացուցիչների՝ առաջիկայում ներդրումային բում սպասելու հայտարարություններին, մեր զրուցակիցը նկատեց. «Խեղդվողը փրփուրներից է բռնվում: Ընդհանրապես, դրանք քաղաքական ծածկադմբոցներ են, քաղաքական հայտարարություններ ու իրականության՝ ոչ ադեկվատ ընկալման ու գնահատման հետևանք: Լավ կլիներ՝ սթափ գնահատեին իրավիճակը և հրաժարականներ ներկայացնեին: Այս փլուզումից, այս ազգային ողբերգությունից, այս ահռելի կորուստներից ու բոլոր առումներով փլուզումներից հետո նման մերկապարանոց հայտարարություններն ու հիմնավորումները պարզապես զավեշտալի են: Թող իրենց իսկ վիճակագրական ծառայության թվերին նայեն: Լավ կլինի՝ քաղաքական հարթության վրա իրենց վարքագիծը վերանայեն ու գնան արտահերթ ընտրությունների:

Այս ոչ սթափ, ոչ ադեկվատ, փորձառությունից զուրկ պաշտոնյաների ու պատգամավորների զորաբանակն այլևս անելիք չունի: Ադեկվատության խնդիրը, թերևս, գխավորն է: Այս մարդիկ նման են խորտակված նավի այն անձնակազմին, երբ փրկությունը տախտակամածի մի քանի բեկորների վրա միմյանցից բռնելով ջրի երեսին մնալու մեջ են տեսնում: Տեսեք, թե ինչ է կատարվում «Զվարթնոց» օդանավակայանում: Եթե նրանք տեղյակ չեն, ինֆորմացիա չունեն, դա միայն այս պահին կարող է ինչ-որ տեղ արդարացնող հանգամանք լինել: Իրենց խորհուրդ կտամ գնալ և անձամբ զրուցել մարդկանց հետ, տեսնել, թե միակողմանի քանի տոմս է վաճառվել: Պետք է գոնե էլեմենտար քաղաքական, բարոյական պատասխանատվության նշույլ ունենալ: Ես համոզված եմ, ու այսպես շարունակվել երկար չի կարող»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728