Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը փոխանցեց կառավարության հիմնավորումը՝ տարածաշրջանում լարված իրավիճակ է, եւ ամեն պահի նոր պատերազմի վտանգ կա. «Հրապարակ»

Փետրվար 04,2021 10:05

Սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված ռազմական դրության ռեժիմը պահպանվում է մինչ օրս։ Թեպետ ռազմական գործողություններ այլեւս չկան, սակայն իշխանությունը չի չեղարկում այդ ռեժիմը միայն մի պատճառով․ բանն այն է, որ ռազմական դրության ժամանակ օրենսդրությունը թույլ չի տալիս վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնել ԱԺ։

Պատերազմից մի քանի շաբաթ անց ընդդիմությունը փորձեր արեց ռազմական դրությունը չեղարկել, իշխանությունը տապալեց՝ հակափաստարկն այն էր, որ դեռ որոշ ժամանակ այն պետք է պահպանվի, որպեսզի անվտանգային խնդիրները կարգավորվեն։

Այս ընթացքում ընդդիմությունը չի՞ փորձել պարզել, թե արդյոք չե՞ն լուծվել այդ խնդիրները, եւ երբ է հանվելու ռազմական դրությունը՝ երեկ հարցրինք ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանին։ Պատգամավորը փոխանցեց կառավարության ներկայացրած հիմնավորումը՝ տարածաշրջանում լարված իրավիճակ է, եւ ամեն պահի նոր պատերազմի վտանգ կա․ «Ասվում է, որ վտանգը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դեռ վերացված չէ»։ Իսկ իրենք ՊՆ-ին դիմե՞լ են՝ կա՞ նման վտանգ։ «ԶՈՒ-ն չի կարող առանձին դիրքորոշում ունենալ, որովհետեւ կառավարության կազմում է»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728