Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրապարտատոմսերի պարտքը ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեր տնտեսության վրա, մանավանդ եթե հաշվի առնենք հարկային եկամուտների չափը. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 04,2021 09:30

««Հայաստանը հաջողությամբ տեղաբաշխել է եվրապարտատոմսերի հերթական տրանշը»․ այս լրատվությունը ընթացիկ տարվա հունվարին եղավ։ Սա որոշակի հարցեր է առաջացնում․ այս եվրապարտատոմսերի պարտքը ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեր տնտեսության վրա, մանավանդ եթե հաշվի առնենք հարկային եկամուտների չափը՝ ինչպես ենք վճարելու, եւ եթե հաշվի առնենք նաեւ, որ պատերազմից հետո մեր պետության համար լրացուցիչ ծախսեր են ի հայտ եկել։ Մի խոսքով, եվրապարտատոմսերի գործընթացի հետ կապված որոշ պարզաբանումներ՝ մասնագետից։

Տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Սարգսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նախ բացատրեց, որ առհասարակ պետական ֆինանսական քաղաքականությունը պետք է  լինի բազմակողմանի։ Մասնավորապես, երկիրը կարող է միջոցներ ներգրավել ինչպես ներքին աղբյուրներից, օրինակ, ներքին շուկայում պարտատոմսերի տեղաբաշխմամբ, այնպես էլ արտաքին աղբյուրներից՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից, այլ երկրներից ու նաեւ՝ արտարժութային պարտատոմսերի թողարկման միջոցով։ Այսինքն՝ անհրաժեշտ է  հնարավորինս դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները։ Հայաստանի բյուջեն ունի պակասուրդ, եւ այդ ճեղքվածքը փակելու համար բնականաբար պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում ներգրավել: Այդ նպատակով նաեւ Հայաստանի կառավարությունը Լոնդոնյան ֆոնդային բորսայում օրերս տեղաբաշխել է եվրապարտատոմսերի հերթական տրանշը՝ 750 միլիոն դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով, 3.6 տոկոս արժեկտրոնի եկամտաբերությամբ։ Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 3.875 տոկոս: Այնուամենայնիվ, եվրապարտատոմսերի  մեր այս տեղաբաշխումը թանկ չէ՞՝ հաշվի առնելով եւ՛ մեր տնտեսության վիճակը, ե՛ւ թեկուզ հենց միջազգային ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների պատկերը…»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728