Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կա ատելության, չարության ու մաղձի թույլատրելիից մեծ չափաբաժին. «168 ժամ»

Փետրվար 04,2021 08:30

Հայաստանում կա ատելության, չարության ու մաղձի՝ թույլատրելիից մեծ չափաբաժին։ Այն որևէ տեղ արձանագրված ու արտահայտված չէ, բայց վստահաբար կա ինչ-որ տեղ օդում, հանրային գիտակցության ու ենթագիտակցության տիրույթում։

Դա ատելության ու չարության օբյեկտիվ չափաբաժին է, որովհետև հասարակությունը, որն ընդամենը երկու ամսում տվել է ավելի քան 5000 զոհ ու հանձնել է 10 հազար քառակուսի մետր տարածք, չի կարող ատելությամբ լցված չլինել։ Հատկապես ու հաստատապես այն դեպքում, երբ առնվազն հանրային գիտակցության մեջ տեղի ունեցածի հիմնական մեղավոր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն օր հիշեցնում է իր գոյության՝ դրանով՝ նահատակների ու հայրենիքի զգալի մասի չգոյության մասին։

Այդ ատելությունն ու չարությունն անխուսափելիորեն պետք է պարպվի, քանի որ դրա գոյությունը նման է լիցքավորված ատրճանակի, որն ամեն պահի կարող է կրակել։ Պարպման ամենաարդյունավետ տարբերակը, իհարկե, կլիներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դրանով անմիջականորեն կորուստ ունեցած մարդիկ գոնե հոգեկան մխիթարություն կապրեին։ Բայց դա տեղի չունեցավ՝ մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի և մարդկային ու քաղաքական բարոյականության միջև առկա անհաղթահարելի խոչընդոտի, մյուս կողմից՝ նրան հեռացնել փորձող ընդդիմադիրների պատճառով։

Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իշխել, նրան հեռացնել փորձողները շարունակում են մտածել հեռացման անպտուղ ճանապարհների մասին, իսկ հասարակության մեջ առկա ատելությունն ու չարությունը շարունակում է պահպանվել, պահպանվելով՝ այն ոչ թե նվազում, այլ ավելանում կամ բազմապատկվում է, քանի որ այդպիսին է անձնային ու հասարակական հոգեբանության տրամաբանությունը։

Արշավիր ԻՇԽԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728