Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական մասնագիտացմամբ դատավորների հաստիքները կավելացվեն առնվազն 17-ով՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և երեքով՝ Վերաքննիչ դատարանում

Փետրվար 03,2021 23:40

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Մինչդատական քրեական վարույթների գործերը (կալանք, խուզարկություն և այլն) և օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին միջնորդությունները կքննեն բարեվարքության ստուգում անցած դատավորները։

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց դատական համակարգի բարեփոխմանը միտված օրենսդրական փաթեթը։

Արդյունքում՝

Քրեական մասնագիտացմամբ դատավորների հաստիքները կավելացվեն առնվազն 17-ով՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և երեքով՝ Վերաքննիչ դատարանում։

Այս բարեփոխման շնորհիվ կկրճատենք նաև քրեական գործերի քննության ժամկետները»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728