Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարը օր-օրի ավելի հետաքրքիր է դառնում

Փետրվար 03,2021 19:45

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը:

Արդեն հայտնի են վեց քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները: 55 կգ քաշային կարգում երկամարտի 222 կգ արդյունքով չեմպիոն դարձել է Գառնիկ Չոլակյանը, 61 կգ-ում՝ Անդրանիկ Պապեյանը (240 կգ), 67 կգ-ում՝ Մոնթե Մխիթարյանը (289 կգ), 73 կգ-ում՝ Նշան Անտոնյանը (289 կգ),  81 կգ-ում՝ Կարեն Մարգարյանը (330 կգ):

Այսօր 89 կգ քաշային կարգի հանրապետության չեմպիոնի կոչման համար համառ պայքար ծավալվեց Անդրանիկ Կարապետյանի եւ Կարեն Ավագյանի միջեւ, որում հաջողությունն ուղեկցեց փորձառու Կարապետյանին: Նա պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրացավ երկամարտի 367 (167+200) կգ արդյունքով, իսկ Ավագյանը բավարարվեց արծաթե մեդալով 358 (165+193) կգ: Երրորդ տեղը երկամարտի 342 (152+190) կգ-ով զբաղեցրեց Ռաֆիկ Հարությունյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728