Շախմատի Հայաստանի կանանց 76-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի ավարտից հետո հայտնի դարձան այն շախմատիստուհիների անունները, որոնք փետրվարի 16-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հանդես կգան բարձրագույն խմբի առաջնությունում: Նրանք են. Մարիա Գեւորգյան, Սիրանուշ Ղուկասյան, Սուսաննա Գաբոյան, Մարիամ Մկրտչյան, Արփինե Գրիգորյան, Աստղիկ Հակոբյան, Նարե Առաքելյան, Աննա Խաչատրյան, Վերոնիկա Խաչատրյան, Մարիամ Ավետիսյան:
Տղամարդկանց բարձրագույն խմբի 81-րդ առաջնության 12 մասնակիցների ամբողջական կազմը կպարզվի առաջին խմբի մրցաշարի ավարտից հետո: Սակայն այսօր արդեն հայտնի են մասնակցության հայտը հաստատած ինը գրոսմայստերների անունները՝ Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Տիգրան Պետրոսյան, Շանթ Սարգսյան եւ Հովհաննես Գաբուզյան:
Տղամարդկանց առաջին խմբի մրցաշարը կավարտվի փետրվարի 5-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ