Ռուսաստանը որոշել է վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ ավիահաղորդակցությունը: Համապատասխան կարգադրությունն այսօր ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Որոշում է կայացվել 2021թ. փետրվարի 15-ից փոխադարձության հիմունքով վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ»,- ասվում է փաստաթղթում:
Մասնավորապես, Միշուստինը թույլատրել է շաբաթական 4-ական անգամ չվերթ իրականացնել Մոսկվա-Երևան, և 2-ական անգամ Մոսկվա-Բաքու ուղղությամբ: Նշվում է, որ որոշումն ընդունվել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի առաջարկով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ