Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք Հայաստանում չի մոռացել ԼՀԿ և ՔՊ 2017-ի սիրավեպը. Աշոտյանը՝ Մարուքյանին

Փետրվար 03,2021 16:34

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Ստիպված եմ կրկին անդրադառնալ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, կապված վերջին Արցախյան պատերազմի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք հետաքննություն իրականացնելու իրենց առաջարկության հետ, քանզի Մարուքյանի հայտարարությունները հստակ քաղաքական խաղի և իրականության աղավաղման տպավորություն են թողնում:

Երբ պարոն Մարուքյանը երկիմաստ զուգահեռներ է անցկացնում մեր ու ՔՊ-ական մոտեցումների միջև, ինձ մոտ տարակուսանք է առաջանում.

ա.Ոչ ոք Հայաստանում չի մոռացել ԼՀԿ և ՔՊ 2017-ի սիրավեպը:

բ.Դեռ թարմ են հիշողությունները ԼՀԿ-ի՝ 2018-ին դավաճանի կառավարության մաս կազմելու:

գ.Մինչև հիմա հուզվում ենք ԼՀԿ սոցապ նախարարին կառավարությունից տանել ու հետ բերելու մելոդրամայից:

դ.Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր պարոն Մարուքյանը լվանում դավաճանի երեսը, երբ մենք ու ընդդիմության այլ ներկայացուցիչներ խիստ ու փաստարկված մտահոգություններ էինք հայտնում Արցախյան բանակցությունների հետ կապված:

Ուստի, եթե ավելի անկեղծ ասենք, տարակուսելի է ոչ թե մեր գրավոր մերժումը, այլ ԼՀԿ-ի հետպատերազմյան հականիկոլական կեցվածքը:

Ի տարբերություն դավադիր պատերազմի «կնքահայր» դարձած ՔՊ-ի, մենք առաջնահերթ ենք շահագրգիռ բացահայտելու վերջին պատերազմի ամբողջ ռազմաքաղաքական, կուլիսային և դիվանագիտական հանգամանքները:

Ի տարբերություն ԼՀԿ-ի, հասկանում ենք, որ գործող իշխանության օրոք դա անել լիարժեք և արդյունավետ անհնար է, քանզի.

1.Տասնյակ, իսկ գուցե հարյուրավոր մարդիկ, որոնք փաստարկված ասելիք կունենան այս հարցով, կվախենան դա անել հիմա, քանի դեռ իշխանության ղեկը դավադիրների ձեռքերում է:

2.Պատերազմի հետ կապված եղած բացահայտումներից հետո նիկոլական խունտան քրեական գործեր է հարուցում այդ մարդկանց հանդեպ և իրականացնում քարոզչական տեռոր:

3.Նույն «Պատրոն Դավիթի» գործի օրինակով ապացուցվում է, որ անգամ հարուցված գործերը կլոունադա են և շոու:

4.Քարոզչության մեջ նման հանձնախմբի ստեղծումը իշխանությունների կողմից օգտագործվելու է «մենք դավաճան չենք, հենա հանձնաժողով կա, թողեք աշխատեն» թեզերի շրջանակներում:

Վստահ եմ, որ Մարուքյանն այս ամենը հասկանում է: Այդ դեպքում հարց է ծագում. ինչո՞ւ է նա սոսնձվել հենց այս պահին նման հանձնախմբի ստեղծման թեմային:

Առաջարկում եմ պատասխանի երկու տարբերակ.

1.Կամ հերթական քարոզչական հնարքն է իրականացնում, զուգահեռ թիրախավորելով Հանրապետականին (վատ է, որ հազարավոր զոհերի և հսկայական տարածքային կորուստների պատճառ դարձած պատերազմը օգտագործվում է նեղ կուսակցական քարոզչության նպատակով):

2.Կամ էլ նա կրկին գործում է դավաճանի հետ համաձայնեցված ու «փոխանցումներով» և փաստացի նորից սպասարկում է նրա շահերը:

Հետևությունները թողնում եմ ձեզ:

Կից՝ Սերժ Սարգսյանի գրավոր պատասխանը Էդմոն Մարուքանին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728