Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Նազարյանն առաջարկում է Փաշինյանին ու Արարատ Միրզոյանին հանել կառավարական առանձնատներից, եւ դրանք դարձնել բժշկական կենտրոն

Փետրվար 03,2021 15:59

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանն առաջարկում է կառավարական առանձնատները՝ ամառանոցները, դարձնել բժշկական կենտրոն՝ վիրավոր զինծառայողների խնամքի համար: Նա այդ մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսում:

«Այսօր Երեւանի տարածքում կա գեղեցիկ մի անկյուն՝ 9 առանձնատնով, որտեղ ժողովրդից պատսպարվել է երկու ընտանիք, որոնք անցանկալի անձինք ենք: Մենք պետք է պահանջենք, որ այդ ընտանիքները հավաքեն իրենց իրերն ու դուրս գան այդ առանձնատներից»,- ասաց նա՝ ակնարկելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքներին։

Նրա խոսքով՝ պետք է անել ամեն ինչ, որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը:

2020թ. պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հոր՝ Գեղամ Նազարյանի խոսքով՝ մեր պետությունն այս փորձության միջով անցելով՝ «այդ ահռելի ռեսուրսները, այդ հրաշք տարածքը տրամադրել է այդ երկու ընտանիքին, որոնց գործողության հետեւանքով ունեցել ենք տարածքային հսկայական, մարդկային ահռելի կորուստներ»:

«Հազարավոր մեր տղերքը, որոնք վիրավոր են, հաշմանդամություն ունեն, ունեն պրոթեզավորման կարիք, երբ այդ տարածքը հանձնվի զինվորների ընտանիքներին, կգտնվեն բարերարներ, որոնք կօգնեն հիմնել պրոթեզավորման կենտրոն: Այնտեղ պետք է վերականգնողական փուլ անցնեն հրաշքով ողջ մնացած մեր զինվորները, որոնք այսօր հոգեբանական ծանրագույն վիճակում են»,- ասաց Գեղամ Նազարյանը՝ նշելով, որ Կարին Տոնոյանը, Դավիթ Ամալյանը, որոնց որդիները նույնպես զոհվել են այս պատերազմում, աջակցում են այս նախաձեռնությանը. «Պետական ամառանոցները, առանձնատները՝ պետության պաշտպաններին: Սա պետք է դառնա այսօրվա քննարկման առարկան, մենք պետք է այս քայլն անենք, սա անհրաժեշտ քայլերից մեկն է, որ մեր ողնաշարն ուղղենք»:

Ըստ նրա՝ իշխանությունը որքան ուշացնի հրաժարականը, այնքան նրա նկատմամբ ատելությունն ավելի է մեծանալու, իսկ խնդիրները հանգիստ լուծելու տարբերակները նվազելու են. «Մոռացեք այն մասին, որ զոհվածների ծնողները լռելու են, ես Նիկոլին ու Աննային կոչ եմ անում օր առաջ պատրաստվել դատավարությանը, Աննան ու Նիկոլը սպանեցին իմ Աբգարին, մեր Աբգարներին»,-ասաց Գեղամ Նազարյանը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728