«Սիրտներդ կպայթեր, չէ՞…ԲՀԿ-ի ժամանակ հեռացել են»,- այսօր մոտենալով ԱԺ ամբիոնին՝ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Մինչ այդ ԱԺ նիստում պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին, որ մարդիկ երկրից արտագաղթում են՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը՝ հրապարակեց թվեր, ըստ որի 10 տարվա ընթացքում, երբ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս է եղել, Հայաստանից գնացել է 372 հազար 800 մարդ, իսկ հեղափոխությունից հետո եկել է 41 հազար մարդ:
Արման Աբովյանը հակադարձեց. «Հիշեցնեմ ձեզ՝ ԲՀԿ-ի ժամանակ հայրենիք չի հանձնվել, ԲՀԿ-ի ժամանակ պատերազմ չի պարտվել Հայաստանը, ոչ թե Հայաստանը, այլ՝ դուք: Եթե դուք զուգահեռ Հայաստանում եք ապրում, որտեղ ձեր գլխի մեջ ձեւավորել եք, թե ամեն ինչ նորմալ է, ապա ես միանում եմ իմ գործընկերոջ կոչին՝ գնանք միասին օդանավակայան, գալի՞ս եք: Գնանք մի հատ մարդկանց հարցնենք՝ ինչո՞ւ եք գնում: Արտագաղթ է: Ու չհամարձակվեք սրանից հետո ձեր մեղքերը մեր վզով փաթաթել»:
ԱԺ նիստերի դահլիճից իմքայլականները սկսեցին հակադարձել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ