«Քիչ առաջ մեր գործընկերներից մեկը մեծ պաթոսով խոսում էր արտագաղթի մասին: Արտագաղթը չափվում է թվերով եւ ես հիմա մի քանի թիվ կհրապարակեմ»,- այսօր ԱԺ նիստում պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը՝ հրապարակելով թվեր. «2008-ին արտագաղթը ՀՀ-ից կազմել է 23 հազար 100 մարդ, 2009-ին՝ 25 հազար, 2010-ին՝ 46 հազար 700, 2011-ին՝ 43.800, 2012-ին՝ 42.800, 2013-ին՝ 31.200, 2014-ին՝ 41.700, 2015-ին՝ 43.400, 2016-ին՝ 48.200, 2017-ին՝ 26.900: Այսինքն՝ այն տարիների ընթացքում, երբ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի անդամ եւ կրել է կառավարության գործունեության պատասխանատվությունը, Հայաստանից փախել է 372 հազար 800 մարդ»:
Սրան հակադրելով՝ Հայկ Գեւորգյանն ասաց, որ 2018-ին՝ հեղափոխությունից հետո Հայաստան է վերադարձել 26 հազար մարդ, 2019-ին Հայաստան է վերադարձել 14 հազար մարդ, 2020-ի տվյալները դեռ չեն հրապարակել:
Ամփոփելով՝ Գեւորգյանն ասաց՝ 10 տարվա ընթացքում Հայաստանից գնացել է 372 հազար 800 մարդ, իսկ հեղափոխությունից հետո եկել է 41 հազար մարդ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ