ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆիա Հովսեփյանը, Գոռ Գեւորգյանը եւ Սերգեյ Բագրատյանը փետրվարի 2-ին հանդիպեցին Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանի, դատավորի թեկնածուներ Արմեն Մկրտչյանի եւ Արմեն Հայկյանցի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկում ծավալվեց դատաիրավական բարեփոխումների, ազատ դատարաններ ունենալու խնդիրների եւ հեռանկարների վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները կարեւորեցին անկախ դատական համակարգ ունենալու անհրաժեշտությունը, մտքեր փոխանակեցին դատարանների ծանրաբեռնվածության թոթափման ուղղությամբ անհրաժեշտ գործիքակազմի ստեղծման եւ Վճռաբեկ դատարանի գործունեության հաշվետվողականության, հասարակության հետ հետադարձ կապի անհրաժեշտության մասին:
Անկախ պատգամավորները լսեցին Վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատավորի թեկնածուներին, հարցեր ուղղեցին ոլորտային խնդիրների եւ դրանց կարգավորման ուղղությամբ թեկնածուների ունեցած տեսլականի վերաբերյալ:
Ազգային ժողով