Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյանը բերման ենթարկվեց ՀՀ ԱԺ բակից, նրա հետ են գոմաղբով ուսապարկեր ԱԺ բակ նետած քաղաքացիները

Փետրվար 03,2021 13:38

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ-ի դիմաց ցույց անող 8 քաղաքացիներ բերման ենթարկվեցին: Նրանց թվում են այն քաղաքացիները, որոնք գոմաղբով լի ուսապարկեր նետեցին ՀՀ ԱԺ բակ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 4 անդամ, ինչպես նաև ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Այնուհետև բողոքի ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Նրանք վանկարկում էին «Նիկո՛լ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»:

Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացել:

Ցուցարարները Հանրապետության հրապարակում հայտարարեցին. «Մենք շատ հստակ ուզում ենք հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանի ու իր խունտային դեմ պայքարը դադարելու է միայն նրանց հեռացման պարագայում: Թող որևէ մեկը՝ Փաշինյանը, իշխանական ուսապարկերը, հույս չունենան, որ որևէ մի ժամ՝ անձրևի, արևի առիթով, շարժումը կդադարի»:

Քաղաքացիներն իրենց բողոքի ցույցը ավարտեցին Հանրապետության հրապարակում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728