Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդունելի չէ օտարաբանությունների անհարկի կիրառումը, երբ դրանց համարժեքները կան հայերեն խոսքում. Լեզվի կոմիտեի հորդորակը

Փետրվար 03,2021 13:42

Ուրիշ մշակույթների ու ժողովուրդների հետ շփումները, հաղորդակցությունը նպաստում են մեր լեզու օտար բառերի թափանցմանը, որ բնական ընթացք է։

Սակայն բոլորովին ընդունելի չէ օտարաբանությունների անհարկի կիրառումը, երբ դրանց համարժեքները կան ու գործածելի են հայերեն գրավոր և բանավոր խոսքում։

Ներկայացնում ենք օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների հերթական ցանկը։

Հորդորում ենք նախապատվությունը տալ հայերեն բառերին։

1.անոմալիա – շեղում, անկանոնություն

2.ավանտյուրա – 1. արկածախնդրություն, 2․ բախտախնդրություն

3.արգումենտացիա – փաստարկում

4.բանալ – տափակ, անհամ

5.բյուլետեն – 1. հիվանդաթերթիկ (անաշխատունակության թերթիկ), 2. քվեաթերթիկ, 3. տեղեկագիր, տեղեկագրքույկ

6.գուրման – նրբաքիմք, համադամասեր

7.դելիկատես – նրբախորտիկ

8.դեմարկացիա – սահմանագծում

9.դելիմիտացիա – սահմանազատում

10.էլեկտորատ – ընտրազանգված

11.ինֆանտիլ – մանկամիտ, տհաս, թերզարգացած

12.իրոնիա – հեգնանք

13.լեվլ – մակարդակ, աստիճան

14.կոնցեպտ – հասկացություն

15.կոնֆիսկացիա – բռնագրավում, առգրավում

16.մագիա – մոգություն

17.մատրիարխատ – մայրիշխանություն

18.պատրիարխատ – հայրիշխանություն

19.պրեստիժ – 1. հարգ, հեղինակություն

20.ռեգուլյար – կանոնավոր, կարգավորված, համաչափ

21.ռետրոսպեկտիվ – հետահայաց

22.ռեցիդիվիստ – կրկնահանցագործ

23.սկրեպ – ամրակ

25.օկուպացիա – զավթում, գրավում

26.ֆրեսկա – որմնանկար

Լեզվի կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728