Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի հնարավորությունների սահմաններում արվել է առավելագույնը, բուժօգնության ծավալի ու բնույթի առումով՝ լավագույնը»

Փետրվար 03,2021 13:04

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ծանոթանալու հաստատության կարողություններին, առկա հնարավորություններին, վերջին շրջանում կատարված  բարեփոխումներին և նախատեսվող ծրագրերին:

Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի ուղեկցությամբ` նախարարն ու փոխնախարարը շրջել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակում անցյալ տարի բացված վերակենդանացման նոր բաժանմունքում, որտեղ բուժում են ստանում արցախյան պատերազմից տուժած վիրավորները:

Անահիտ Ավանեսյանը զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում:

Միքայել Մանուկյանը նշել է, որ վերակենդանացման նոր բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Յուրաքանչյուր մահճակալ ապահովված է անհատական թթվածնի մատակարարման կետով, արտածծման բացասական ճնշման համակարգով, արհեստական օդափոխության սարքով, մշտադիտարկման սարքավորումներով:

«Էրեբունի» բժշկական կենտրոն այցերը մշտապես ուղեկցվում են լավ նորություններով ու նոր ծրագրերով: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, նաև պատերազմի հետ կապված, արդյունավետ համագործակցություն ենք ունեցել՝ ի շահ մեր ժողովրդի»,- նշել է Անահիտ Ավանեսյանը կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հետ հանդիպման ժամանակ` հավելելով, որ մեր երկրի հնարավորությունների սահմաններում այդ ծանր օրերին արվել է առավելագույնը, բուժօգնության ծավալի ու բնույթի առումով՝ լավագույնը:

«Անխոս, առողջապահական համակարգը գերծանրաբեռնված էր աշխատում այդ օրերին: Ես բարձր եմ գնահատում համատեղ աշխատանքը թե՛  կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, թե՛ խոշոր և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում, ինչպիսիք են՝ իշեմիկ ինսուլտի, չարորակ նորագոյացություններով վիրահատությունների ու սանավիացիայի ծրագրերը»,- ասել է Հարություն Քուշկյանը` պատրաստակամություն հայտնելով շարունակելու արդյունավետ համագործակցությունը:

Այնուհետև կողմերը կիսվել են նոր մտահղացումներով, քննարկել առաջիկա անելիքներն ու  ծրագրերը:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728